Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն իրանա-իսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերն հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ, և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտեղ և ինչպե՞ս է օգտագործելու...